Մինչև ապրիլի 26-ը Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները հնարավորություն ունեն ձեռք բերելու Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնին որպես VIP հյուր մասնակցելու ուղեգիր երկու հոգու համար՝ մասնակցելով Facebook-ում Orange-ի էջում կազմակերպված վիդեո-մրցույթին և դառնալ լավագույն տեսանյութի հեղինակը:
Հաղթողը կստանա ուղևորության ամբողջական փաթեթ՝ ներառյալ ավիատոմսեր, համար հինգաստղանի հյուրանոցում, անձնական վարորդ և մուտք դեպի կինոփառատոն կարմիր գորգով, կինոաստղերի հետ միասին:
Մրցույթին մասնակցելու համար պարզապես անհրաժեշտ է պատրաստել մինչև 1 րոպե տևողությամբ կարճ տեսանյութ «Ես սիրում եմ կինոն, ես սիրում եմ Կաննի փառատոնը» թեմայով, այն բեռնել ինտերնետ, իսկ տեսանյութի հղումը (link) հրապարակել Facebook-ում Orange-ի պաշտոնական էջում համապատասխան գրառման տակ` մեկնաբանության դաշտում: Տեսանյութը հրապարակելուց հետո անհրաժեշտ կլինի նաև այն անձնական նամակով ուղարկել` նամակում նշելով նաև անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև Orange հեռախոսահամարը:
Քվեարկության ավարտին` ապրիլի 26-ի ժամը 23:00-ի դրությամբ առավելագույն թվով Facebook-քվեներ (like-եր) հավաքած տասը տեսանյութերը կքննարկվեն Orange-ի ժյուրիի կողմից, և դրանցից լավագույնին կշնորհվի մրցանակը: Ժյուրին հատկապես գնահատելու է տեսանյութերի յուրօրինակությունը, հումորը, ստեղծագործական ու հուզական կողմը, սակայն ոչ տեխնիկական որակը: Տեսանյութը կարելի է նկարահանել ինչպես տեսախցիկով, այնպես էլ բջջային հեռախոսով:
Հաղթող տեսանյութի հեղինակի անունը հայտնի կդառնա ապրիլի 30-ին, Orange-ի գրասենյակում, ուր կհրավիրվեն ամենաշատ քվեներ հավաքած տասը տեսանյութերի հեղինակները:
Հիշեցնենք, որ Orange-ը Կաննի կինոփառատոնի պաշտոնական գործընկերն է արդեն ավելի քան 10 տարի ի վեր, իսկ Հայաստանում արդեն չորրորդ տարին է հնարավորություն տալիս իր բաժանորդներին մասնակցել փառատոնին որպես VIP հյուր:





