AM
15 Ապրիլ 2013 - 07:25 AMT

Այսօր մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը. Միջոցառումների ժամանակացույց

Այսօր մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը` «Գրադարան, այժմ նաև թվային» կարգախոսով: Շաբաթվա ընթացքում Երևանի, մյուս քաղաքների ու գյուղերի գրադարաններում հատուկ միջոցառումներ են անցկացվելու:

Ազգային գրադարանում վաղը նախատեսված է Ռասուլ Համզատովի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառում: Ապրիլի 17-ին Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի առաջին հրատարակության 80-ամյակին նվիրված միջոցառում կլինի:

Ապրիլի 18-ին Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում` (ԻԿՕՄՕՍ) հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված բացվելու է «Կրթության ժառանգությունը» խորագրով ցուցադրություն: Ապրիլի 19-ին Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի առթիվ Ազգային գրադարանում կազմակերպվելու է նրա ստեղծագործությունների ունկնդրում, մեկնաբանում և Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերի մատենագիտական տեսություն:

Ապրիլի 22-ին Ազգային գրադարանում շաբաթն է ամփոփվելու է: Նախատեսված է «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ցուցադրություն-միջոցառում, որի ընթացքում Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք կոչումը հանձնելու է Բանկոգին: