AM
15 Ապրիլ 2013 - 07:52 AMT

ՀՊՄՀ շենքի վրա ավագանու ընտրության քարոզչական պաստառների վահանակ են տեղադրել

Երևանի պետական մանկավարժական համալսարանի շենքի վրա տախտակ է տեղադրված, որի վրա փակցված են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող թեկնածուների նախընտրական քարոզչական պաստառները: Համահայկական երիտասարդական ընդվզում նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որով հիշեցնում է, որ ուսումնական հաստատությունները ապաքաղաքական կառույցներ են, որտեղ քաղաքական որևէ քարոզչությունն արգելվում է:

Պաստառների համար տեղերը որոշում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Տեսանյութում երևում է, որ «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական պաստառները փակցված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաստառների վրա: