Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր ընդունեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Յան Վիդիմի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ զինված ուժերի ձեւավորման ընթացքը, ներկա վիճակն ու նախատեսվող բարեփոխումները: Այս համատեքստում նա կարեւորեց եվրոպական երկրների եւ ՆԱՏՕ-ի հետ իրականացվող համագործակցության ծրագրերը: Կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանի անվտանգության խնդիրներին եւ ժողովրդավարական ինտեգրման զարգացումներին, կարծիքներ փոխանակեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունների շուրջ:





