AM
18 Նոյեմբեր 2005 - 13:59 AMT

Հայաստանում Թուրքմենստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Բայբուրդյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Խիդիր Սափարլիեւին, վերջինիս հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ա. Բայբուրդյանը շնորհավորեց Թուրքմենստանի դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության մեջ: Կողմերը քննարկեցին երկու երկրների երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները: