AM
16 Ապրիլ 2013 - 08:43 AMT

Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում նախատեսվում է բացել Թուրքիայի հետ սահմանը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը մտնում է նոր փուլ, որը նախատեսում է թունելի շինարարություն Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում:

Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, Ճանապարհային եւ ռազմական ոստիկանության, «Մարաբդա Կարծախ» շինարարական ընկերության եւ Թուրքիայից ժամանած պատվիրակության ներկայացուցիչները տեղում ծանոթացան թունելի շինարարությունը:

Թուրքիայից ժամանած պատվիրակությունը այցելության ընթացքում նաև քննարկել է Կարծախի սահմանի բացման հարցը, ինչ նրանց խոսքերով հեշտացնելու է բանվորների տեղաշարժը թուրքական կողմից:

Կարծախից պատվիրակությունը ուղևորվել է Թբիլիսի, տվյալ հարցի շուրջ բարձրաստիճան հանդիպումների համար, որտեղ քննարկվելու են երկաթգծի շինարարության հետ կապված հարցեր:

Կարծախում թունելի շինարարության աշխատանքները ծրագրվում է սկսել արդեն այս տարվա մայիսի սկզբերից, հայտնում է Ախլցխայի տեղեկատվական կայքը: