AM
16 Ապրիլ 2013 - 12:25 AMT

Ջրանցքից երեխա են դուրս բերել. բժիշկները վիճակը ծանր են գնահատում

Այսօր ժամը 13.47-ին տեղեկատվություն ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի «Թաիրով» կոչվող ջրանցքից Երևանի ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի հրամանատարը և անձը չպարզված քաղաքացին ջրանցքից դուրս են բերել 1998 թ. ծնված Գոհար Ավոյանին (Երևան, Ֆրունզեի փողոցի թիվ 6/6 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ), ում 1-03 ծառայության աշխատակիցները տեղափոխել են Երևանի «Սրբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: