AM
16 Ապրիլ 2013 - 15:14 AMT

Քաղաքապետարան. ԱԻՆ նախկին շենքի արտաքին տեսքի հետ կապված որևէ փոփոխություն չի արվում

Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը ապրիլի 15-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ԱԻՆ նախկին շենքը (Պուշկինի 25) ապամոնտաժվում է: Նրա տեղեկություններով՝ շենքի տեղում պատրաստվում են հյուրանոց կառուցել: Այսօր համացանցում այս լուրը լայն քննարկումների առիթ դարձավ, քանի որ շենքը պատմամշակութային անշարժ հուշարձանների ցանկում է և կառուցված է Թամանյանի նախագծով: Քիչ առաջ քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որտեղ տեղեկացրել է, որ նշված շենքի արտաքին տեսքի և ծավալային լուծումների հետ կապված որևէ փոփոխություն չի նախատեսվում։

«Միաժամանակ հայտնում ենք, որ քննարկվող շինության հարևանությամբ նախատեսվող կառույցների էսքիզային նախագծերը մանրամասն քննարկվել են Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետության հանձնաժողովում և ՀՀ մշակույթի նախարարությունում, ըստ որոնց որոշվել է բացառել Թամանյանի նախագծած շենքին որևէ միջամտություն»,-ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: