AM
17 Ապրիլ 2013 - 12:23 AMT

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում է

Այսօր աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Տեղի է ունեցել երկու պետությունների պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ս.Օհանյանը և ՌԴ պաշտպանության նախարար Ս.Շոյգուն քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական երկկողմ համագործակցության ընթացիկ խնդիրները և հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ապահովմանը վերաբերող մի շարք արդիական հարցերի շուրջ, դիտարկել են տեսանելի հեռանկարում տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման փոխգործակցության ուղղությունները և հեռանկարները:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ամրապնդման դրական միտումները և հետագա զարգացման երկկողմ շահագրգռվածությունը: