Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկն այսօր Լյուբլյանայում հայտարարել է, որ «Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանն առանց որեւէ նախապայմանի»: Այդ մասին նա ասել էՀայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Որեւէ իմաստ չկա խոչընդոտներ ստեղծել մարդկանց, կապիտալի եւ ապրանքների ազատ փոխներթափանցման ճանապարհին», – հայտարարել է Սլովենիայի նախագահը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:





