AM
18 Ապրիլ 2013 - 05:09 AMT

Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:

Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու համաշխարհային ժառանգության բազմա¬զանությունը: 2013 թ. համար ԻԿՕՄՕՍ-ն առաջարկել է ապրիլի 18-ը նշել «Կրթության ժառանգությունը» խորագրի ներքո` կոչ անելով հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում անդրադառնալ ժառանգության այն բոլոր տեսակներին, որոնք առնչվում են կրթությանը:

ՀՀ մշակույթի նախարարությունը համապատասխան շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ իրականացնելու է առաջարկված «Կրթության ժառանգությունը» խորագրով միջոցառումներ, որոնց միջոցով մեկ անգամ ևս հնարավորություն կստեղծվի հանրությանը հաղորդակից դարձնելու Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող կրթօջախներին: