Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօվա նիստում կքննարկի Երևանի ավագանու անդամի թեկնածուի ինքնաբացարկի դիմումը: Ընտրապայքարից հրաժարվել է «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակի 73-րդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Վարդանյանը:
Ավելացնենք, որ նիստի օրակարգում ներառված են նաև հետևյալ հարցերը`
1. ՀՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների պաշտոնական պարզաբանման մասին
2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաստառների փակցման խախտման մասին դիմումը
3. ՀՀ ԿԸՀ Ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված տեղեքանքի քննարկում:





