Երեկ ուշ երեկոյան ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ջրաշեն – Ծիլքար ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով արգելափակվել է 10 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆլրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի մասին տեղեկացվել են «Ապարան ՃՇՇՁ» ՓԲԸ-ի պետը և «Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետը: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն «Ուրալ» ավտոմեքենայով:
Ժամը 00.16-ին հրշեջ-փրկարարները «Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ-ի աշխատակիցների օգնությամբ արգելափակումից դուրս է բերել 3 ավտոմեքենա:





