AM
18 Ապրիլ 2013 - 07:22 AMT

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 10.45-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Սպիտակում, Ստեփանավանում, Դիլիջանում,Սևանում, Ճամբարակում և Աշոցքում ձյուն է տեղում։ Ճանապարհներին իրականացվում են մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։