Այսօր հանրապետության ողջ տարածքում պարբերաբար հնարավոր են կարճատև տեղումներ, լեռներում և նախալեռներում սպասվում է ձյուն, հնարավոր է սաստիկ քամի 18-20մ/վրկ արագությամբ, լեռներում` ձնաբուք, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:
Անձրևի և ամպրոպի հավանականությունը հատկապես մեծ է Արարատում, Վայոց Ձորում և Գեղարքունիքի հարավային հատվածում` ցերեկային ժամերին: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով: Լեռներում և լեռնանցքներում բուքի հետևանքով հնարավոր է լինեն դժվարանցանելի ճանապարհներ: Արևելյան շրջանների` Լոռվա, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի և Արցախի գյուղաբնակներին խորհուրդ է տրվում գիշերային ժամերին, հատկապես 02:00-06:00, ծխահարել այգիները` բերքը ցրտահարումից պաշտպանելու համար:
ՀՀ ԱԻն լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 08.30-ի դրությամբ դժվարանցանելի է Վայոց Ձորի մարզի Սարավան-Զանգեր կոչվող ճանապարհահատվածը:
Հայպետհիդրոմետից տեղեկացնում են, որ Երևանում պարբերաբար հնարավոր են կարճատև անձրևներ, քամի` մինչև 10-12մ/վրկ արագությամբ: Ցերեկը սպասվում է +15+17, երեկոյան +8+10 աստիճան տաքություն:





