Այսօր` ժամը 15:00-ին ՀԱԿ ակտիվիստները քաղաքապետարանի դիմաց կանցկացնենք բողոքի միջոցառում, պահանջելով՝ քաղաքապետի հրաժարականը: Նրանք պահանջում են Տարոն Մարգարյանի դեմ նաև քրեական գործեր հարուցել: Բացի այդ ՀԱԿ ակտիվիստների պահանջների մեջ նաև մի անի այլ կետեր են նշվախ, մասնավորապես, «Երևան» հիմնադրամի գործունեության վերաբերյալ հայտարարագրերի հրապարակում, Վերահսկիչ պալատի կողմից քաղաքապետարանում անցկացրած ստուգումների արդյունքների հրապարակում:
«Վերջին շրջանում մենք ականատեսն ենք Հանրապետական կուսակցության և Տարոն Մարգարյանի ապօրինի գործունեության վերաբերյալ մամուլի բազմաթիվ բացահայտումների, որոնց առնչությամբ ո՛չ ինքը՝ Տարոն Մարգարյանը, ո՛չ պատկան մարմինները որևէ բացատրություն կամ հերքում չեն ներկայացրել: Խոսքը վերաբերվում է քաղաքապետարանի ֆինասական միջոցների մսխման և անարդյունավետ ծախսման, կաշառակերության դեպքերին, «Երևան» հիմնադրամի միջոցով ատկատներ իրականացնելու մեխանիզմին, հիմանդրամի ծախսերի վերաբերյալ հայտարարգրերի հրապարակումից հրաժարվելուն և այլն։
Խոսքը վերաբերում է նաեւ Տարոն Մարգարյանի՝ իր իսկ ձեռքով հայտարարագրված ու չհայտարարագրված միլիոնավոր դոլարների կարողությանը, որի ծագումն այլ տեղ անհնար է փնտրել, քան հենց վերոհիշյալ չարաշահումների մեջ։ Այս թեմաներով մամուլի հրապարակումներից յուրաքանչյուրն, ըստ էության, այլ բան չէ, քան հաղորդում հանցագործության մասին, ինչին, սակայն, ապօրինի իշխանության իրավապահ մարմինները որևէ ուշադրություն չեն դարձնում, այսնքն՝ զբաղված են այս փաստերի անտեսմամբ և պարտակմամբ»,-ասված է ՀԱԿ ակտիվիստների տարածած հաղորդագրության մեջ:





