Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով ժամանակավորապես արգելվելու է Չինաստանից որոշ ապրանքների ներկրումը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանից հայտնում են, որ արգելվելու է ներկրել կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:
Նման որոշում է կայացվել, քանի որ Չինաստանում վերջին օրրին թռչնագրիպով վարակման բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Վերջին օրերի տվյալներով այդ երկրում թռչնագրիպից 17 մարդ է մահացել:





