ՀՀԿ նիստը շատ բուռն է անցել, որի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին բազում հարցեր են տրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Անդրադառնալով վարչապետի վերանշանակմանը, ՀՀԿ պատգամավորը նկատեց, որ նախագահը կառավարության առաջ 7% աճի պահանջ է դրել, որն, իհարկե, բավարար չէ, բայց պարտադիր պայման է:
«Կառավարության գործունեությունն անթերի չի եղել, եղել են բազում խնդիրներ, որոնք պետք է շտկվեն»,- ասաց Խոսրով Հարությունյանը: Նա միաժամանակ նկատեց, որ բոլոր թերություններից անկախ` նախագահն արձանագրել է, որ ունենք տեղաշարժեր:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է վարչապետի պաշտոնում վերանշանակել Տիգրան Սարգսյանը: Առաջարկը միաձայն ընդունվել էր:





