AM
19 Ապրիլ 2013 - 10:26 AMT

Բակո Սահակյանը գարնանային զորակոչ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր` 2013 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Նախագահ Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով գնդապետ Կոմիտաս Կարապետյանը ազատվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ։