«Ես կուռքեր չունեմ, բայց կան մարդիկ, ովքեր ունեն այն արժեքային համակարգը, որին ես վստահում եմ»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանդիպմանը սպասվող հայտարարությունների որոշ մասը ժառանգական Անահիտ Բախշյանն առաջին անգամ է լսելու: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա տեղեկացրեց, որ հանդիպումը լինելու է քննարկման ձևաչափով, հնարավոր է նաև փաստաթուղթ ստորագրվի: «Ես հավատում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես հայ մարդ, մեզ առաջնորդում է այնտեղ, որտեղ ես ուզում եմ գնալ: Ես կուռքեր չունեմ, բայց կան մարդիկ, ովքեր ունեն այն արժեքային համակարգը, որին ես վստահում եմ»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Ըստ նրա` «Բարև Հայաստան» շարժումը պետք է շարունակվի. «Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հայտարարություններից հետո շատ հուսախաբ եղած քաղաքացիներ կփոխեն իրենց կարծիքը»:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ժամը 18:00-ին, «Անի պլազա» հյուրանոցում հրավիրել է քաղաքացիական ազգային համաժողով: «Սա լինելու է քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և ազատ քաղաքացիների միջև մեր ազգի ապագային առնչվող աննախադեպ քննարկում: Մենք կտանք պայքարի նոր շրջափուլի մեկնարկը և միասին ձեռնամուխ կլինենք Նոր Հայաստանի կազմավորմանը»,- հայտարարել էր նա:





