AM
19 Ապրիլ 2013 - 12:21 AMT

Բակո Սահակյանն ու Խաչիկ Ասրյանը քննարկել են նոր սերնդի հայրենասիրական դաստիարակության հարցերը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահության մի խումբ անդամների` կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը արծարծվել են մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է հայրենասիրական ճիշտ դաստիարակությունը` այն համարելով առողջ և կենսունակ հասարակության կարևոր հիմքերից մեկը, հայտնում են Արցախի նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: