ՀՀ նախագահի աշխատակազմը 2010-2013թ.թ.-ի ընթացքում ՀԿ-ների ֆինանսավորման համար պետական բյուջեից նախատեսել է շուրջ 500 մլն ՀՀ դրամ, որից 31 ՀԿ այդ 3 տարիների ընթացքում ստացել է 499 միլիոն 818 հազար ՀՀ դրամ ֆինանսավորում: Ընդ որում, դրանցից մի քանիսը ֆինանսավորում ստացել են երկու տարի անընդմեջ՝ 2011թ.-ին և 2012թ.-ին:
Օրինակ` «Զարգացում և ինտեգրացիա» ՀԿ-ն 2011-2012թ.թ.-ին ֆինանսավորվել է 6 անգամ` ընդհանուր 74 միլիոն 978 հազար ՀՀ դրամ գումարի չափով։ Ի դեպ, այս ՀԿ-ն 2010-2012թ.թ.-ին ՀՀ նախագահի աշխատակազմից ամենաշատ ֆինանսավորում ստացածն է:
Հաջորդ ամենաշատ ֆինանսավորում ստացած ՀԿ-ներն են «Երիտասարդներ երկիր»-ը և «Արբանյակ»-ը՝ համապատասխանաբար 27 միլիոն 492 հազար և 27 միլիոն 10 հազար ՀՀ դրամ: Ի դեպ, այս կազմակերպությունների գործունեության մասին համացանցում տվյալներ չկան:
Այս տվյալները նախագահի աշխատակազմը տրամադրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնին: Պետական բյուջեից 2010-2012 թթ. ֆինանասվորում ստացած ՀԿ-ի ցանկը տեղադրված է ԻԱԿ-ի կայքում:





