Հայաստանում ոլորտային ծրագրեր մշակելիս կադրային ներուժը չի հաշվարկվում: Նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Տնտեսագետի խոսքով՝ ծրագիրը առաջարկվում է, բայց չի հաշվարկվում՝ ով է դա իրականացնելու և որտեղից են բերվելու կադրերը:
Մեքենաշինություն, ոսկերչություն, սննդի արդյունաբերություն: Խոսքը հատկապես այս ոլորտներին է վերաբերում: Դրանց ուղղությամբ է կառավարությունն այժմ զարգացման ծրագրեր մշակում:
Տնտեսագետը համաձայն չէ այն դիտարկման հետ, որ ճարտարագիտա-տեխնիկական կադրային ներուժը այլևս բարդ է վերականգնելը այսքան տարվա անգործությունից հետո, բայց ամեն դեպքում այն համոզմանն է, որ այստեղ կադրերի հաշվարկ է պետք:





