AM
20 Ապրիլ 2013 - 09:28 AMT

Քաշաթաղի ղեկավարի տեղակալ. Ինչը սուրբ նահատակների արյամբ է պահպանվել, պետք է շենացնենք

Արցախի Քաշաթաղի շրջանում հայրենասեր սերունդ է մեծանում, վստահեցնում է շրջանի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը:

Ադրբեջանին հողերի հնարավոր վերադարձման շուրջ հնչող հայտարարություններին Արտուշ Մխիթարյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հակադարձեց. «Ինչը մեր սուրբ նահատակների արյամբ է պահպանվել, պետք է շենացնենք»։

«Եթե նույնիսկ կա մեկը, ով նման ցանկություն ունի, պետք է ասենք, որ այդ հողերի տերերը մենք ենք, և մենք դա թույլ չենք տալու, մեր այն բնակիչը, որն Արաքսի ափին բոստան ունի, պատրաստ է իր ձեռքի բահով պաշտպանել այդ հողը»,– ասաց նա: Արտուշ Մխիթարյանը տեղեկացրեց, որ Քաշաթաղի շրջանն այժմ ունի մոտ 10 000 բնակիչ։