Ախալցխայի հայ բնակիչները մտավախություն ունեն, որ այս տարի ևս քաղաքի հայկական դպրոցին արգելելու են մասնակցել ապրիլի 24-ին խաղաղ երթին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այս մասին գրում է akhaltskha.net-ը՝ հիշեցնելով, որ անցյալ տարի նման նախադեպ արդեն եղել է, ինչը` հանդիպել է քաղաքի հայ ազգաբնակչության հակազդեցությանը:
«Այն ժամանակ խաղաղ երթի մասնակիցները հավաքվեցին դպրոցի դռան մոտ եւ նախկին իշխանություններից պահանջեցին ազատ արձակել դպրոցի ավագ դասարանների աշակերտներին եւ ուսուցիչներին:
Չնայած բացասական տեղեկությունների, այնուամենայնիվ իշխանափոխությունից հետո Ախալցխայի հայ ազգաբնակչությունը հույս ունի, որ այս տարի նման խոչընդոտներ չեն առաջանա եւ դպրոցի աշակերտները իրենց ուսուցիչների հետ միասին չորրորդ դասից հետո կմիանան ապրիլ 24-ին խաղաղ երթի մասնակիցներին»,-գրում է կայքը:





