Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ դպրոցական դասագրքերը կազմվում են անհասկանալի չափանիշներով, քանի որ դրանցում տեղ գտած որոշ խնդիրներ ու վարժություններ անգամ ծնողների համար են բարդ ու անհասկանալի: «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանն ասում է, որ չափորոշիչներին չհամապատասխանող գրքերը փոխարինվում են նորերով: Ըստ նրա՝ անընդհատ վերահսկողություն է սահմանված է դասագրքերը մշտապես թարմացվում են:
Սոկրատ Մկրտչյանը, ով նաև 1-4-րդ դասարանների մաթեմատիկայի դասագրքերի հեղինակն է, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դասագրքերում պետք է ներկայացված լինեն պետական չափորոշիչներով նախատեսված առարկայական ծրագրերի բոլոր կետերը, այլ հարց է, որ իրականում շատ հարցեր պարզվում են միայն այն ժամանակ, երբ դրանք փորձաշրջան են անցնում:
Սոկրատ Մկրտչյանի խոսքով՝մեր դասագրքերը նաև շատ առավելություններ ունեն: «Այսօր մեր դասագրքերի գերթե մեծ մասը լուծում է երեխայի սոցիալականացման խնդիրը, այսինքն կարողանում է նրան ինտեգրել հասարակությանը:





