AM
26 Նոյեմբեր 2005 - 08:43 AMT

Հայաստանի նախագահը հանդիպել է ԵԽԽՎ դիտորդների հետ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է վաղը կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դիտարկելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի դիտորդական առաքելության անդամներին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, Ռ.Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը հասել է Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման վերջնակետին: Նրա խոսքերով, կատարվել է երկարատեւ եւ հսկայածավալ մասնագիտական, քաղաքական եւ փորձագիտական աշխատանք, որի ընթացքում մեծ է եղել եվրոպական կառույցների աջակցությունը: Հանրապետության նախագահը պարզաբանումներ է տվել նաեւ դիտորդական առաքելության անդամներին հետաքրքրող հարցերի վերաբերյալ: