Հայաստանի տոտալ հայաթափման պայմաններում Տիգրան Սարգսյանին թողնել վարչապետ՝ նշանակում է արհամարհել ժողովրդին: Նման կարծիքի է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանը:
«Կարտոֆիլային և կաղամբային մեր երկրի վարչապետը վերանշանակվեց: Ժողովուրդն արհամարհված է երկրում, որտեղ խիարը ժողովրդի համար թարս է բուսնում: Հուսամ՝ մի օր էլ իրենց համար թարս կբուսնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Ըստ ՍԴՀԿ անդամի` Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին վերանշանակեց նախևառաջ նրա համար, որ քննադատության սլաքը ուղղվի վարչապետին և քաղաքացիների ուշադրության կենտրոնում լինի Տիգրան Սարգսյանը, որովհետև նա «բազում սխալներ է անելու»: «Տիգրան Սարգսյանն այն տղայիկն է, որին կարող է հարվածել թե իրեն ընդդիմադիր կոչող ընդդիմությունը, թե քազաքացիները, թե լրագրողները»,- հայտարարեց Գուրգեն Եղիազարյանը:
Նա Տիգրան Սարգսյանին խորհուրդ տվեց ինքնասպանություն գործել. «Դա ամենակարճ ճանապարհն է խնդիրները լուծելու համար, այլապես ժողովուրդը պրծում չունի»:





