Ցեղասպանության հարցը չի կարելի միայն ժողովներով և միջոցառումներով լուծել:
Կարծիքը Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանինն է: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանը միայն աշխարհին դաստիարակելու խնդիր է լուծում, մինչդեռ պիտի աշխատի Ցեղասպանության դատապարտման ուղղությամբ:
«Պետք է իրականացվի Վիլսոնի իրավարար վճիռը, Արևմտյանն Հայաստանն ունենա անկախություն և համապատասխան հատուցում պահանջի»,-ասաց նա։
Ասուլիսի մյուս բանախոս Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի անդամ Տիգրան Փաշաբեզյանն էլ կարծում է, որ Հայկական հարցի լուծումը խեղաթյուրվել է, քանի որ պետք է դրվեր Արևմտյան Հայաստանի ազատագրման հարցը նախևառաջ, հետո միայն խոսվեր Ցեղասպանության ճանաչման մասին:
«Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդն արդեն չորս տարի Մեծ եղեռնի տարելիցին նամակ է ուղարկում Թուրքիայի նախագահին, բողոքի ակցիաներ է կազմակերպում,բայց դա քիչ է: Ցեղասպանության վկայությունները պետք է տանել դատարան: Հայաստանից բացիՀաագայի դատարան կարող են դիմել նաև ՄԱԿ-ի անդամ 126 երկրները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։Եթե դա տեղի չունենա Արևմտյան Հայաստանի հայությունը իրավական փաթեթ է պատրաստելու և դիմելու է երրորդ երկրին՝ միջազգային դատարան հայց ներկայացնելու համար»,-ասաց Փաշաբեզյանը՝ հավելելով, որ այլևս կորցնելու ժամանակ չկա ։





