AM
23 Ապրիլ 2013 - 10:35 AMT

Գյումրիում հրազենային վնասվածք ստացած քաղաքացիները բժշկական կենտրոնում են, նրանց վիրահատելու են

Գյումրու Շիրակացի փոխոցում կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած քաղաքացիները Գյումրու բժշկական կենտրոնում են: Կենտրոնից PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ իրենք քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չունեն, միայն գիտեն, որ նրանց վիրահատելու են:

Ոստիկանության Գյումրու բաժնից ավելի վաղ PanARMENIAN.Net-ին հայտնել էին, որ Շիրակացի փողոցում կրակոցներ են հնչել, որից հետո երկու հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել են հիվանդոց: Ոստիկանության աշխատակիցն այլ մանրամասներ չէր հաղորդել: