AM
28 Նոյեմբեր 2005 - 09:46 AMT

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Մրցանակը կլինի ամենամյա եւ կշնորհվի համանուն վկայագրի, շքանշանի եւ դրամական պարգեւի ձեւով: Մրցանակը հիմնվել է հաշվի առնելով «Ռոբեր Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան եւ Ալբեր Պողոսյանների եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջեւ կնքված պայմանագիրը: