AM
24 Ապրիլ 2013 - 08:57 AMT

Վարդուհի Բասմանջյան. Հորս ընտանիքից միայն նա և մեծ եղբայրն են փրկվել

Վարդուհի Բասմանջյանն, ով Մարսելի հայ մշակույթի տան ներկայացուցիչ է, եկել է Ծիծեռնակաբերդ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշակաին, այդ թվում՝ իր նախնիների: Նրա հայրը ևս Ցեղասպանության զոհ է: Նա 7 տարեկան է եղել և, Ցեղասպանությունից փրկվելով, հայտնվել է Ֆրանսիայում:

«Հիշում էր, որ թուրքերը կոտորեցին իրենց ընտանիքը ու միայն ինքն ու եղբայրը կարողացան փրկվել, ցերեկը թաքնվել են, իսկ գիշերները գյուղից գյուղ են անցել»,- պատմում է Վարդուհի Բասմանջյանը:

Վարդուհի Բասմանջյանն ասաց, որ 100-ամյակին ընդառաջ մենք պետք է արդար դատ պահանջենք և մեր անելիքն իրավական դաշտում է, քանի որ այլ զենք չունենք:

Նա պատմեց, որ մի քանի օր է՝ ինչ Հայաստանում է: Այս ընթացքում հասցրել է այցելել նաև Արցախ: