AM
25 Ապրիլ 2013 - 05:41 AMT

Օդի ջերմաստիճանը մոտ 4-6 աստիճանով կբարձրանա

Այսօր հանրապետության գրեթե ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ: Միայն արևելյան շրջաններում գիշերը և օրվա 2-րդ կեսին, այն էլ` առանձին վայրերում, հնարավոր են կարճատև անձրևներ: Տեղ-տեղ հնարավոր է նաև քամու ուժգնացում 15-18մ/վրկ:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա` մոտ 4-6 աստիճանով: Տաքացում է սպասվում նաև առաջիկա օրերին:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: