AM
25 Ապրիլ 2013 - 06:58 AMT

Ապրիլի 25-ը մալարիայի համաշխարհային օրն է. ՀՀ-ն մալարիայից ազատ գոտի է

Այսօր Մալարիայի համաշխարհային օրն է: Այն աշխարհում տարածված հիվանդություն է ու ամեն տարի ավելի քան 300-500 մլն մարդ վարակվում է, որից 1.3-3 միլիոնը մահանում է:

Մոտ 3 տասնամյակ ընդմիջումից հետո 1994 թ. Հայաստանում ևս մալարիայի դեպքեր էին գրացվել, բայց ձեռնարկաված քայլերի արդյունքում կրճատվել է հիվանդությունը փոխանցող մոծակների պոպուլյացիան, նվազել են հիվանդության դեպքերը և 2003-ից հետո Հայաստանում ստեղծվել են մալարիայի վերացման նախադրյալներ: Հայաստանը եվրոպական տարածաշրջանում առաջիններից մեկն է, որին հաջողվեց մալարիան էլիմինացնել (մալարիայի տեղական դեպքերը վերացնել) երկրի տարածքում: 2006թ. Հայաստանում տեղական մալարիայի դեպքեր չեն արձանագրվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ՀՀ-ը տրվել է վկայագիր` որպես մալարիայից ազատ գոտի: Աշխարհի շուրջ 90 երկիր ևս, որտեղ բնակվում է երկրագնդի բնակչության շուրջ 40%-ը, ունեն այդ վկայագիրը:

Մալարիան աշխարհում տարածված հիվանդություններից է։ Նրա տարածումը հնարավոր է միայն վարակման աղբյուրի (էնդեմիկ կամ տեղաճարակային օջախ), փոխանցողի (անոֆելես մոծակ), ընկալող ազգաբնակչության և բարենպաստ բնակլիմայական պայմանների առկայության դեպքում։ Վարակի աղբյուրը հիվանդ կամ պարազիտակիր մարդն է, որի ծայրամասային արյան մեջ կան մալարիայի սեռահասուն պլազմոդիաներ (հեմատոցիտներ):