AM
25 Ապրիլ 2013 - 11:31 AMT

Գիշերվա ցրտահարությունից 20-ից ավելի համայնքների այգիներ են վնասվել

Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից վնասվել են Հերհեր գյուղի ցանքատարածքները և պտղատու այգիները, վնասվել են Ամբերդ, Այգեշատ, Ծաղկունք, Ծիածան, Շահումյան, Արագած, Ծաղկալանջ, Հովտամեջ, Աղավնատուն, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս, Ակնալիճ, Արևաշատ, Խորոնկ, Արտիմետ, ք. էջմիածին, Դաշտ, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Գեղակերտ, Գրիբայեդով, Դողս, Այգեկ, Նորակերտ, Բաղրամյան, Մրգաստան և Առատաշեն գյուղերի բանջարանաբոստանային կուլտուրաների զգալի մասը և խաղողի այգիների մի մասը:

Կազմվել է հանձնաժողով վնասի չափերը պարզելու նպատակով: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանների գյուղվարչության պետերը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՃԿԿ պատասխանատու աշխատակիցները: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հաղորդվում է նաև, որ այս մասին