AM
25 Ապրիլ 2013 - 15:54 AMT

Երևանի ընտրողների ցուցակների վերաբերյալ ապրիլի 25-ի դրությամբ ստացվել է 10 հաղորդում

Երևան քաղաքի ընտրողների ցուցակների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում 2013 թվականի մարտի 26-ից գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ապրիլի 25-ի դրությամբ ստացվել է 10 հաղորդում, որից միայն 2-ն են վերաբերվել անշճտություններին:

Հաղորդումներից մեկով քաղաքացին հայտնել է, որ որդին թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն վերջինիս տվյալները բացակայում են ընտրացուցակներից: Ստուգմամբ պարզվել է, որ քաղաքացու տվյալներն իրականում ընտրողների ցուցակում առկա են: Ընտրացուցակում անձի անհատական տվյալների բացակայության վերաբերյալ ստացվել է 1 հաղորդում: Ստուգմամբ հիմնավորվել է անճշտությունը և այն վերացվել է:

Մյուս 8 հաղորդումները, որոնք վերաբերել են բնակելի տարածության նախկին սեփականատերերին հաշվառումից հանելու կարգին, հաշվառումից հանելու դիմումների ընթացքին, թեև ընտրական օրենսգրքի իմաստով անճշտություններ չեն համարվում, սակայն զանգահարած քաղաքացիներին տրվել են սպառիչ պարզաբանումներ: