Այսօր հանրապետության գրեթե ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ:
Միայն արևելյան առանձին շրջաններում գիշերը և ուրբաթ օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև: Ընդհանուր առմամբ առատ կամ տևական անձրևներ չեն սպասվում: Տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով:
Առաջիկա օրերին հանրապետության ամբողջ տարածքում զգալի տաքանալու է: Երևանում կդիտվի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն օրեցօր կբարձրանա:
Այսօր ցերեկը սպասվում է +18+20, երեկոյան +14+16 աստիճան տաքություն:





