AM
26 Ապրիլ 2013 - 08:40 AMT

Գյումրիում բազմաթիվ վագոն-տնակներ այլևս բնակության համար պիտանի չեն

1988-ի երկրաշարժից ի վեր՝ 25 տարի շարունակ, Գյումրիում դեռևս զգալի թվով ընտանիքներ ապրում են ժամանակավոր կացարաններում: «Շիրակ կենտրոնի» ուսումնասիրություններով, Գյումրու տնակային ավաններում բնակվող անօթևանների շարքում մեծ թիվ են կազմում միայնակ տարեցները: Եվ հատկապես նրանց վագոն-տնակները երբեք վերանորոգման չենթարկվելու պատճառով վաղուց շարքից դուրս են եկել: Գարնանը անձրևաջրերը հեղեղում են այդ կացարանները:

Ներկայացվող տեսանյութը քաղաքի ծայրամասերից մեկում գտնվող տնակային ավանում միայնակ բնակվող 75- ամյա Աստղիկ Ասատրյանի կացարանային պայմանների մասին է: