AM
26 Ապրիլ 2013 - 10:12 AMT

Սենոր Հասրաթյան. Վիրավոր զինվորի վիճակը կայուն ծանր է, բայց դեպի լավն է գնում

PanARMENIAN.Net-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 24-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Իսրայել Գառնիկի Թարվերդյանը:

ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցում հայտնեց, որ զինվորի վիճակը դեպի լավն է գնում: «Բժիշկները վիճակը կայուն ծանր են գնահատում, բայց արդեն դեպի լավն է գնում», – ասաց նա: