AM
26 Ապրիլ 2013 - 13:05 AMT

Նախորդ տարիների շրջանավարտները կարող են պետական նմուշի դիպլոմ ստանալ

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար 2013 թվականի բակալավրի կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման քննությունների անցկացման բուհերի (ըստ մասնագիտությունների) ցանկը հաստատելու մասին»:

Համաձայն հրամանի` ըստ մասնագիտությունների (մասնագիտացումների) ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման քննությունները կազմակերպվելու են մայիսի 16-ից մինչև հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում: