AM
26 Ապրիլ 2013 - 14:10 AMT

Գործադիրը քննարկել է բերքի մթերման ու արտադրանքի իրացման հետ կապված հարցերը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել բերքի մթերման ու արտադրանքի իրացման կազմակերպման շուրջ խորհրդակցություն, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը ներկայացրել է վարչապետ Սարգսյանի հանձնարարականով գյուղատնտեսության ոլորտի համապատասխան մասնագետների հետ ավելի վաղ անցկացված քննարկման արդյունքները:

Այդ համատեքստում, քննարկվել են գյուղմթերք վերամշակող ընկերությունների ներկա վիճակին և մթերման հզորություններին առնչվող հարցեր:

Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել քննարկումները՝ մթերումների կազմակերպման գործընթացում խնդիրները կարգավորելու համար: