AM
29 Ապրիլ 2013 - 05:31 AMT

«Հայազն»-ը ռազմագիտական դասընթացներ է կազմակերպում

«Հայազն» կուսակցությունը կազմակերպում է ռազմագիտական դասընթացներ` ապրիլի 30-ից ամեն երեքշաբթի և շաբաթ օրերին, ժամը 16:00-ին: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածած հաղթրդագրությունից:

Դասընթացները կլինեն հետևյալ թեմաներով`

1. Հայկական ռազմական արվեստը 1918-1920թթ., առաջին Հանրապետության տարիներին: Բանախոս`պատմաբան Խորեն Գրիգորյան

2. Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը (ASALA) որպես ռազմական գործի շարունակություն: Բանախոս`ՀԱՀԳԲ Վան գործողության հրամանատար Վազգեն Սիսլյան

3. Նորանկախ բանակի հիմքերը՝ ֆիդայական խմբեր, ջոկատներ: Բանախոս` Տիգրան Մեծ գնդի հրամանատար Վլադիմիր Առաքելյան

4. Երրորդ Հանրապետության բանակի հիմնադրում, բանակի ներկա ռազմավարություն: Բանախոս` ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյան

5. Հատուկ նշանակության գործողություններ: Բանախոս` ՀՀ առաջին նախագահի Ազգային Անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական, ՀՀ Ներքին Գործերի նախկին նախարար Աշոտ Մանուչարյան

6. Հայոց բանակի արտաքին համագործակցություն,համեմատություն հարևան բանակների հետ Բանախոս` ՀՀ Պաշտպանության նախկին նախարար,գեներալ Վաղարշակ Հարությունյան

7. Հայոց բանակի զինատեսակների համառոտ բնութագիր Բանախոս` ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

8. Բանակի ռեֆորմների նախագծի ներկայացում: Բանախոս` «Հայազն» Կուսակցության Վարչության անդամ Արմեն Մկրտչյան

9. Քուր-Արաքսյան ռազմավարությունը որպես ապագայի ծրագիր: Բանախոս` քաղաքագետ Արմեն Աղայան

10.Ռազմական հոգեբանություն: Բանախոս՝ ռազմական գործիչ Իվան Պողոսյան: