AM
29 Ապրիլ 2013 - 06:10 AMT

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին մեքենան գլորվել է ձերը. Վարորդը հիվանդանոցում է

Ապրիլի 29-ին, ժամը 00.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը, ինչի հետևանքով վարորդ՝ 1986 թ. ծնված Գարիկ Այդինյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը բճիշկները գնահատել են բավարար: