AM
29 Ապրիլ 2013 - 10:54 AMT

Քաղաքապետարան. Հրազդանի կիրճը կմաքրվի

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնարարվել է խիստ վերահսկողություն սահմանել տնտեսվարողների կողմից հարակից տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման ուղղությամբ և մեկշաբաթյա ժամկետում վերացնել առկա թերությունները: Բոլոր վարչական շրջաններում շարունակվում է վթարային էլեկտրասյուները նորերով փոխարինելու գործընթացը: Հանձնարարվել է նորերով փոխարինել վնասված էլեկտրալամպերն ու փողոցներում, այգիներում և պուրակներում, ինչպես նաև բակային տարածքներում ապահովել անխափան լուսավորություն, հետևողական ուշադրություն դարձնել նաև շենքերի գեղարվեստական լուսավորության անխափան աշխատանքին:

Համապատասխան կառույցներին հանձնարարվել է կազմել Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքների ժամանակացույց, ինչպես նաև պարբերաբար իրականացնել մայրաքաղաքի հեղեղատարների մաքրման աշխատանքները: