Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ որ ապրիլի 24-ին կյանքից վաղաժամ հեռացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Հասմիկ Սողոմոնյանը:
Հասմիկ Սողոմոնյանը ծնվել է 1951թ. ապրիլի 4-ին Երևանում:
1974թ.-ին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀԽՍՀ Արտաքին գործերի նախարարությունում 1977թ.-ից: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ ԱԳՆ քաղաքական լրատվության, հյուպատոսական բաժիններում:
1992-1995թթ. աշխատել է Հայաստանի նորաստեղծ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում:
1995-1999թթ. Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում աշխատել է որպես հյուպատոսական բաժնի վարիչ։ 1999-2002 թթ.՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար:
Հասմիկ Սողոմոնյանը 2002-2003 թթ. եղել է ԱԳ նախարարի խորհրդական: 2003-2006 թթ. Բելգիայում ՀՀ դեսպանության խորհրդական, հյուպատոսական բաժնի ղեկավար:
2006-2009թթ. աշխատել է ԱԳՆ Եվրոպայի վարչությունում որպես խորհրդական:
2009թ-ից Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդականն էր:
Հասմիկ Սողոմոնյանին շնորհվել էր արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան: Նա երկու երեխաների մայր էր։
ԱԳՆ իր ցավակցությունն է հայտնում Հասմիկ Սողոմոնյանի զավակներին, հարազատներին և մերձավորներին:





