Դեռևս փետրվար ամսին Ամիրյան 18, 18ա, 20, 24 և Մաշտոցի 15 շենքերի բակում իրականացվող շինարարության վերաբերյալ բազմաթիվ բնակիչներ դիմում-բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին:
Պաշտպանին ուղղված դիմումի մեջ բնակիչները բարձրացրել են իրականացվող շինարարության օրինականության հարցը:
Քաղաքաշինության և արտակարգ իրավիճակների նախարարությունները, ի պատասխան Պաշտպանի գրություններին, հայտնել էին, որ շինարարությունը դադարեցված է, սակայն մի քանի օր առաջ դիմումատուներից մեկը ահազանգել էր Պաշտպանի թեժ գիծ և հայտնել, որ շինարարությունը կրկին շարունակվում է:
Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները տեղում արձանագրել են, որ շինարարությունն իրոք վերսկսվել է: Բնակիչները Պաշտպանին ներկայացրել են նոր դիմում:
Խնդիրը գտնվում է Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում:





