AM
29 Ապրիլ 2013 - 13:17 AMT

Աշխատանքից ազատվել է «Հյուսիս-Հարավ» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենը

Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի պահանջներով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի հրամանով 2013թ. ապրիլի 26-ին աշխատանքից ազատվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։

2013թ. ապրիլի 26-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Կորյունի Սարգսյանը՝ մինչև գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: