AM
1 Մայիս 2013 - 08:51 AMT

Երևանում այսօր 26 աստիճան տաքություն է սպասվում

Այսօր և վաղը Հայաստանում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Արևելյան շրջաններում տեղումները կդադարեն և հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների, պարզ արևային եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 13-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում առաջիկա օրերին կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ, օդի ջերմաստիճանը չի փոխվի: Ցերեկը սպասվում է +24+26, երեկոյան +17+19 աստիճան տաքություն: