«Դիլիջան» ազգային պարկում 1500 ծառ է տնկվել: Դիլիջանի միջազգային դպրոցի համատեղ ջանքերով՝ «Պարզ լիճ» տանող ճանապարհի 5-րդ կմ-ին հարակից 1 հա տարածքում տնկվել են լորենիմեր և հացենիներ:
Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ ծառատունկին մասնակցել են Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանն ու Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:
Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, ծառերը կդառնան անտառի մի մասը՝ հետևողական աշխատանքի շնորհիվ: «Դիլիջանի կլիման թույլ է տալիս, որպեսզի բարձր կպչողականություն ապահովվի, իսկ պարկի աշխատակիցները կանեն ամեն ինչ տնկիները խնամելու համար»,- ասել է Հարությունյանը:





