AM
2 Մայիս 2013 - 11:15 AMT

Գյումրիում հակատանկային ական է հայտնաբերվել

Այսօր, ժամը 13.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի Արագածի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում հայտնաբերվել է հակատանկային ական:Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:Պարզվել է, որ հայտնաբերվածը ուսումնական հակատանկային 62M տիպի արկ է, որը տեղափոխվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում` փորձաքննության համար: